Ֆրանսիան փակում է Էյֆելյան աշտարակը, Լուվրը եւ Օրսե թանգարանը
Ֆրանսիան, դեկտեմբերի 8-ին կայանալիք «դեղին ժիլետների» բողոքի ցույցերի հետ կապված, փակում է Էյֆելյան աշտարակը եւ այլ տեսարժան վայրեր։ Անկարգությունների կրկնությունը կանխելու համար 89 000 ոստիկաններ պետք է պահպանեն հասարակական կարգը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Բացի այդ, հետաձգվել է ֆուտբոլային չորս խաղ, մի քանի տեսարժան վայրեր, որոնց թվում Լուվրը, Օրսե թանգարանը, երկու օպերաներ եւ Գրանդ փալասը կփակվեն։
Ավելի վաղ իշխանությունները գործարարներին կոչ էին արել ցույցի օրը փակել Ելիսեյան դաշտերում գտնվող իրենց խանութները։