Տարօրինակ ծիածան է հայտնվել ամերիկյան Ռոբինսթոնի երկնքում
Համացանցում է հայտնվել մի լուսանկար, որտեղ երևում է եռակի ծիածան: Լուսանկարն արվել է ԱՄՆ-ի Ռոբինսթոն քաղաքում: Այն թվիթերյան էջում հրապարակել է Միգան Կալախան անունով օգտատերը, այնուհետև այն տարածվել է համացանցում:
Ըստ մասնագետների՝ վերջին 250 տարվա ընթացքում միայն 3 հիշատակում է եղել եռակի ծիածանի մասին: Երևույթը, որը կոչվում է նաև «արտացոլվող ծիածան», ընդունված է համարել անոմալիա:
Նմանօրինակ ծիածան կարող է հայտնվել միայն ջրափին մոտ՝ մայրամուտի ժամանակ: