Թուրքիայում զինված տղամարդը ներխուժել է քաղաքապետարան և կրակ բացել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, Յալովայի քաղաքապետ Վեֆա Սալմանի դեմ զինված հարձակման փորձ է կատարվել: Այս մասին հաղորդել է ermenihaber-ը:
Աղբյուրը նշում է, որ քաղաքի բնակիչներից մեկը մուտք է գործել քաղաքապետարանի շենք և հանդիպում պահանջել քաղաքապետի հետ։ Բայց ստանալով բացասական պատասխան՝ նա զենք է գործադրել՝ կրակելով 2 անգամ: Ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ միջոցներ և վնասազերծել քաղաքապետարան ներխուժած անձին։
Տեղի ունեցածի հետևանքով տուժածներ չկան: Վնասազերծված անձը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։ Կատարվում է հետաքննություն: