Պերուի ակտիվ հրաբուխն ուսումնասիրում են դրոնի օգնությամբ
Պերուում գիտնականները անօդաչու սարքի միջոցով ուսումնասիրում են երկրի ամենաակտիվ Սաբանքայայի հրաբուխը, հաղորդում է TSN-ն:
«Սարքը ոչ միայն կարող է ձայնագրել տեսանյութը, այլև վերլուծել, թե հատկապես ինչ գազեր ու մասնիկներ է արտանետում լեռը: Նման տվյալների օգնությամբ գիտնականները հույս ունեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես և ինչու են տեղի ունենում հրաբխային ժայթքումները»:
Նշվում է, որ Սաբանքայա հրաբխի բարձրությունը գրեթե վեց հազար մետր է: Լանջերին ապրող ութ հազար մարդիկ վտանգի գոտում են, քանի որ հրաբուխն ակտիվ է արդեն մի քանի ամիս: