Լյուքսեմբուրգը` հանրային տրանսպորտն ամբողջովին անվճար դարձրած առաջին երկիրն աշխարհում
Լյուքսեմբուրգը կդառնա աշխարհում առաջին պետությունը, որտեղ հանրային տրանսպորտն ամբողջովին անվճար կլինի:
Ինչպես նշում է The Guardian-ը, 2019թ. ամառվանից երկրում կվերանան գնացքների, տրամվայների ու ավտոբուսների ուղեվարձերը: Այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի վերընտրված վարչապետ Քսավյե Բետելը: Նա մանրամասնել է, որ այս քայլը կնպաստի էկոլոգիական միջավայրի բարելավմանն ու քաղաքը խցանումներից ազատելուն:
Հայտնի է, որ անցած ամառ կառավարությունը հանրային տրանսպորտն անվճար էր դարձրել երեխաների ու 20 տարեկանը չբոլորած անձանց համար: