Նադեժդա Սավչենկոն չոր հացադուլ է հայտարարել
Ուկրաինայի ազգային պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որին կասկածում են երկրի սահմանադրական կարգը տապալելուն կամ պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու մեջ, չոր հացադուլ է հայտարարել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, համապատասխան հայտարարությունը դեկտեմբերի 5-ին արվել է պատգամավորի ֆեյսբուքյան էջում:
Հաղորդման համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության քննիչները «շանատաժի են ենթարկում և ճնշում են գործադրում Սավչենկոյի նկատմամբ»: «Պահանջում են, որ փաստաբաններն անմիջապես ծանոթանան գործի նյութերին, որ անհապաղ անցնեն գործի քննությանը, որի դիմաց թույլ կտան տեսնվել հարազատների, օգնականների հետ, բանկային հաշիվ բացել որպես նախագահական թեկնածու գրանցվելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սավչենկոն կալանքի տակ է մնալու մինչև դեկտեմբերի 23-ը: