Այծին մորթել եւ տապակել են այն բանի համար, որ նա 20 հազար եվրո է կերել
Տնային այծ Բելկան Սերբիայում կերել է իր տերերի կանխիկ 20 հազար եվրոն՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Բելգրադից 80 կմ հեռավորությամբ գտնվող Ռանիլովիչ գյուղում Սեմիչների ընտանիքը 20 հազար եվրո կանխիկ գումար է պատրաստել՝ 10 հա հողատարածք գնելու համար։ Նրանք գումարը հաշվել եւ թողել են տանը՝ սեղանի վրա։ Միլենա Սիմիչը լրագրողներին պատմել է, որ տան դուռը պատահաբար բաց են թողել, եւ այծը, որ մի քանի տարի է իրենց հետ է ապրում, մտել է տուն եւ կերել փողերը։
«Երբ մենք լսեցինք խշխշոցն ու աղմուկը, ամուսինս գնաց նայելու, թե ինչ է կատարվում, եւ կարող էր կաթվածահար լինել։ Բելկան սեղանի վրայից կերել էր ամբողջ փողը՝ թողնելով 300 եվրո»,- պատմել է կինը։ Նա հավելել է, որ այդ օրվանից ամուսինը «լռում է եւ միայն նստում ու մի կետի է նայում»։ Կայքի տվյալներով՝ այծին այնուհետեւ տապակել են։