Նախարարությունը նոր ձեռնաշղթաներ է գնել
Ռուսաստանի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ 26 միլիոն ռուբլու նոր ձեռնաշղթաներ է գնելու։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։
Ընդհանուր առմամբ դա կազմելու է մոտ 30 հազար կոմպլեկտ ձեռնաշղթա, որից յուրաքանչյուր կոմպլեկտի արժեքը մոտ 1000 ռուբլի է։ Ձեռնաշղթաները նախատեսված են հինգ հազար ցիկլ գործարկման համար։ Դրանք ունեն բավական սիմվոլիկ «Քնքշանք» անունոը («Нежность») եւ նախատեսված են օրինախախտ անձի ազատությունը սահմանափակելու համար։