Ձերբակալել են իտալական մաֆիայի «կնքահորը»
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է սիցիլիական մաֆիայի նոր պարագլուխը դարձած տղամարդուն, ինչպես նաև նրա կողմնակիցներից 45-ին:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, 80-ամյա ոսկերիչ Սետտիմո Մինեոյին ձերբակալել են լուսաբացին Պալերմոյում իրականացված գործողությունների արդյունքում: Ըստ հաղորդվող տվյալների՝ մայիսին նա ընտրվել էր «Կոզա նոստրա» մաֆիայի կնքահայր:
Մաֆիոզները կասկածվում են դրամաշորթություն, զենքի հետ կապված հանցագործությունների, հրկիզման և այլ հանցանքներ կատարելու մեջ:
Սիցիլիական մաֆիան, որը հայտնի է«Կոզա նոստրա» անունով, հաջողացրել է փոխել ղեկավարությունը, որը հայնտնի է cupola անունով: Կնքահայրը հայտնի է որպես capo dei capi կամ «ղեկավարների ղեկավար»:
Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին թվիթերյան գրառում է կատարել՝ կարաբիներների գործողություններն արտասովոր որակելով: