Սերգեյ Լավրովը կմեկնի Ադրբեջան
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու: Այդ մասին, ինչպես գրում է minval.az-ը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ Բաքվում: