ՀԱՊԿ ԱԳ նախարարները, հնարավոր է, հանդիպեն ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում
Մշակվում է Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեկտեմբերի 6-7-ին Միլանում տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստը, որին կմասնակցի նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մշակվում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումը: Մենք այն լրացուցիչ կներկայացնենք, եթե տեղի ունենա, եւ կասենք երբ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան: