Փաշինյանը խոստանում է առաջին իսկ հանդիպման ժամանակ պարզաբանումներ պահանջել Լուկաշենկոյից
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում պատրաստվում է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ։
Լրագրողների հարցին՝ պատրաստվո՞ւմ է պարզաբանում պահանջել Ալեքսանդր Լուկաշենկոյից առաջիկա հանդիպման ընթացքում, թե՞ սպասելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ քննարկմանը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Իհարկե, բա տեսնենք, պիտի խոսենք մեր հարցերի մասին, բա հո չե՞նք հետաձգելու»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը եւ նշել, որ ինքն այդ պահի դրությամբ ունի 3 թեկնածություն։
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից, որը ՀԱՊԿ փակ հանդիպման մասին պատնել է Ադրբեջանի դեսպանին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am