Հնդկաստանում կատաղած փիղը մարդկանց ստիպել է տանիք բարձրանալ (տեսանյութ)
Հնդկաստանի Օդիշա նահանգի գյուղերից մեկը վայրի փիղ է ներխուժել, գրում է Newsflare կայքը:
Արու փիղը սլացել է փողոցներով՝ հարձակվելով մարդկանց վրա և վնասելով տների առաջ թողնված մոտոռոլերներն ու հեծանիվները:
Կատաղած կենդանուց փրկվեու համար բնակիչները ստիպված են եղել տանիք բարձրանալ: Փախուստի ժամանակ երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել:
Այնուհետև փիղը երկաթգծերի վրա է հայտնվել և արգելափակել գնացքների շարժը: Արդյունքում մի քանի գնացքների մեկնումը հետաձգվել է: