Պորոշենկոյի ելույթի ժամանակ Ուկրաինայի օմբուդսմենն ուշաթափվել է (Տեսանյութ)
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների լիազոր, ժողովրդական պատգամավոր Լյուդմիլա Դենիսովան գիտակցությունը կորցրել է ICTV-ի «Խոսքի ազատություն» ծրագրում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ:
Օմբուդսմենն ուշաթափվել է այն պահին, երբ Պորոշենկոն խոսում էր ուկրաինացի նավաստիների հետ կապված իրավիճակին Արեւմուտքի արձագանքի մասին, որոնց Կերչի նեղուցում կալանավորել են ռուս սահմանապահները:
Նախագահը ստիպված էր ընդհատել ելույթը եւ Դենիսովային օգնել հատակից վեր բարձրանալ: Հետո նա իր տեղն է վերադարձել եւ հայտարարել. «Տեսեք, թե Դենիսովան հիմա ինչպիսի ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Նա օրական 20 ժամ է աշխատում, որպեսզի ուկրաինացի նավաստիներին ազատի»: