Չինաստանում «դեղին» ձյուն է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի հյուսիսարևմտյան մի շարք քաղաքներ ծածկվել են ցուրտ եղանակի և ավազամրրիկի հետևանքով առաջացած «դեղին» ձյան շերտով, գրում է Daily Mail-ը՝ հրապարակելով ուշագրավ լուսանկարներ ու տեսանյութ:
Սինցզյան շրջանի բնակիչների տեսանյութերում երևում է փոշու և ավազի շերտով պատված ձյունը, ինչն անսովոր և հազվադեպ երևույթ է: Բնակիչները տեսարանը հանրահայտ «Տիրամիսու» աղանդերին են նմանեցրել:
Անցած շաբաթվանից ուժեղ քամիները հարվածել են Սինցզյան շրջանի շատ տարածքների: Քամիներն ավազն ու փոշին շրջան են բերել, որտեղ, ցածր ջերմաստիճանի պատճառով, փոշին տեղացել է ձյան հետ մեկտեղ: Փոշու հսկայական «պատը» մոտ 100 մետր բարձրություն է ունեցել: