Ֆրանսիայում «Մանկական ձայն»-ին մասնակցող հայուհին իր ելույթով տպավորել է ժյուրիին (տեսանյութ)
Ֆրանսիայում տեղի է ունեցել «Մանկական ձայն» երաժշտական հեռուստանախագծի կիսաեզրափակիչը, որին մասնակցել է հայազգի Էրմոնիան:
Տասներկուամյա աղջիկը ներկայացրել է բրիտանացի երգչուհի Ադելի All I Ask երգն ու իր զգացմունքային կատարմամբ շատ է տպավորել ժյուրիի անդամներին:
Դեռահաս հայուհու մարզիչը՝ Ամել Բենտը, հուզիչ ելույթից հետո բեմ է բարձրացել ու գովել աղջնակին:
Հայտնի է, որ Էրմոնիան եզրափակիչ փուլ է անցել: