Մանգոն պաշտպանում է ասթմայից և քաղցկեղից
Այս թեմայով
Մի անգամ չէ, որ ապացուցվել է մանգոյի նիհարեցնող ազդեցությունը: Սակայն վերջերս գիտնականները հայտնաբերել են մանգոյի ևս մեկ օգտակար հատկություն:
Հարվարդի համալսարանի մասնագետները ապացուցել են, որ մանգոյի մեջ հայտնաբերված բետա-կարոտինն ունակ է կանգնեցնել բրոնխիալ ասթմայի զարգացումը: Նույն գիտնականները հաստատել են նաև այն, որ վերջինս կանխում է նաև շագանակագեղձի քաղցկեղը:
Նրանց՝ Texas AgriLife Research կազմակերպության գործընկերներն ավելի առաջ են գնացել և հաստատել, որ մանգոյի մեջ պարունակվող պոլիֆենոլները վնաս են նաև այլ տեսակի քաղցկեղային բջիջներին, ինչպիսիք են՝ աղիքի, կրծքագեղձի, թոքերի, շագանակագեղձի քաղցկեղը և լեյկեմիան: Սակայն մանգոյի ազդեցությունն առավել էֆեկտիվ է կրծքի և աղիների քաղցկեղի բջիջների վրա:
Հիշեցնենք, որ բազմաթիվ հետազոտություններ հաստատել են մանգոյի ամենօրյա օգտագործման օգուտը ճարպակալման, դիաբետի, սիրտ-ամոթային հիվանդությունների դեմ պայքարում:
Մեկ բաժակը կտրատված մանգոն պարունակում է 100 կալորիա, վիտամին C-ի օրվա չափաբաժնի 100%–ը, վիտամին A-ի՝ 35%–ը, ֆոլաթթվի՝ 20%–ը, վիտամին B6-ի՝ 10%–ը, վիտամին K-ի և կալիումի՝ 8%-ը: