«Մելանյային հանգիստ թողեք». Պուտինն արձագանքել է ԱՄՆ առաջին տիկնոջ «կոկետության» վերաբերյալ ենթադրություններին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է ենթադրություններին, թե իբր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի գալա ընթրիքի սեղանի շուրջ կոկետություն է արել իր հետ:
Ինչպես նշում է news.rambler.ru-ն, Պուտինը, ճեպազրույցի ժամանակ լսելով այդ թեմայի վերաբերյալ հարցեր, հակիրճ ասել է. «Այս ի՞նչ եք անում, Մելանյային հանգիստ թողեք»:
Համապատասխան տեսանյութը Twitter-ում հրապարակել է լրագրող Դմիտրի Սմիրնովը:
Աղբյուրը մանրամասնում է, որ համացանցի օգտատերերը սոցցանցերում ակտիվորեն քննարկում են գալա ընթրիքի սեղանի շուրջ Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա տիկնոջ «շփումը» պատկերող կադրը: Դրանում ֆիքսված է այն պահը, երբ Թրամփը նստած է և ուղիղ իր դիմաց է նայում: Մինչդեռ այդ ընթացքում Մելանյան թեքվել է մյուս կողմ ու հայացքը ժպիտով ուղղել է Պուտինին:
«Մելանյան կոկետություն է անում Պուտինի հետ»,-գրել է օգտատերերից մեկը:
«Երբ Թրամփի փոխարեն Մելանյան նայում է Պուտինին, ու դա տեսնում են բոլորը՝ բացի ամուսնուց»,-գրել է մեկ ուրիշը: