Վիետնամը 2019 թվականին ուղեծիր կուղարկի հետազոտական արբանյակ
Վիետնամը մտադիր է 2019 թվականի հունվարին մերձերկրային ուղեծիր ուղարկել ինքնուրույն կառուցած MicroDragon հետազոտական արբանյակը: Այս մասին հայտնում է Nhan Dan Online-ը՝ վկայակոչելով Վիետնամի Ազգային տիեզերական կենտրոնի հայտարարությունը:
Պարբերականի տեղեկություններով՝ արբանյակը կշռում է մոտ 50 կգ: Այն ուղեծիր կհասցնի Ճապոնական աերոտիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) Epsilon հրթիռակիրը:
Նախատեսվում է MicroDragon-ն օգտագործել հետազոտական նպատակներով, մասնավորապես՝ ծովի ջրի որակի գնահատման, ինչպես նաեւ ծովային պաշարների վիճակի որոշման համար: