Երբ կանչեք, ես կվերադառնամ. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է երկիր վերադառնալու պատրաստակամության մասին: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է՝ դիմելով Թբիլիսիում անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներին:
Նիդերլանդներից հղված տեսաուղերձում Սաակաշվիլին ասել է, որ «չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները»՝ ընդգծելով, որ աջակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին:
«Հենց որ իմ կարիքը լինի, հենց ինձ կանչեք, ես կվերադառնամ Վրաստան և ձեր հետ միասին կպայքարեմ մեր նպատակների համար», -ասել է վերջինս:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի մայրաքաղաքում ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացնում՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ պահանջելով: