Կուղբերը մտել են խանութ խորտիկներ վերցնելու համար
Մասաչուսեթսի խանութներից մեկն անսպասելի հյուրեր է ունեցել. երկու կուղբ մտել են խանութ և մեծ հետաքրքրությամբ սկսել են ուսումնասիրել ապրանքները, հայտնում է UPI-ը:
Կուղբերից մեկը գրեթե անմիջապես լքել է խանութը, իսկ մյուսին բռնել են: Ըստ խանութի աշխատակիցների՝ կենդանիներն ապրում են մոտակայքում գտնվող Նաշուա գետում:
Կենդանիներն առհասարակ հաճախ են մտնում գյուղերի մոտակայքում գտնվող խանութներ: Դրան առավել հաճախ ականատես են լինում Ալյասկայի բնակիչները: