Իսպանացի գիտնականները բացահայտել են «անտեսանելիության» առեղծվածը
Իսպանիայի Էստրեմադուրա համալսարանի մի խումբ հետազոտողներ, որոշ նյութերի բեկվող հատկությունների վրա հիմնվելով, առարկաների էլեկտրամագնիսական քողարկման յուրահատուկ տեխնոլոգիա են մշակել, հաղորդում է MIGnews-ը:
Այն, ինչը մարդկության համար առեղծված էր, մոտ ապագայում հասանելի կդառնա: Նոր տեխնոլոգիան թույլ կտա «անտեսանելիության» իմիտացիա առաջացնել, գրում է պարբերականը:
Մասնագետները բացատրել են, որ դրա համար օգտագործել են որոշ նյութերի այն հատկությունը, ըստ որի դրանց մակերևույթին լույսը չի արտացոլվում, այլ շրջանցվում է: Տեխնոլոգիան ենթադրում է, որ արտադրության պրոցեսում առարկաները չեն ծածկվում որոշակի հատկություններ ունեցող նյութերով, այլ կատարվում են որոշակի հավելումներ: