«Լիցենզիա՝ սպանելու համար». Կալանավորվել են 40 արաբ բժիշկներ՝ հայկական կեղծ դիպլոմներով (Տեսանյութ)
Իսրայելի ոստիկանությունը կասկածում է, որ ձերբակալվածները Հայաստանում բժշկական կրթության դիպլոմները ստացել են խարդախությամբ, առանց ուսուցում անցնելու: Այս սկանդալը սկսվել է դեռևս մեկ ու կես տարի առաջ:
Իսրայելի ոստիկանությունն այսօր, դեկտեմբերի 2-ի առավոտյան, ձերբակալել է 40 բժիշկների, պրակտիկանտների եւ դեղագետների, ովքեր դիպլոմներ են ստացել Հայաստանի բժշկական եւ դեղագործական բուհերում: Հետաքննությամբ պարզվել է, որ դիպլոմները կեղծ են, քանի որ կասկածյալները ստացել են դրանք առանց ուսուցում անցնելու:
Հետաքննության արդյունքների համաձայն, կասկածյալները կեղծ դիպլոմները ներկայացրել են Իսրայելի Առողջապահության նախարարությանը եւ այդ հիմքերով ստացել են բժշկական հաստատություններում աշխատելու թույլտվություն:
Բոլոր ձերբակալվածները Իսրայելի քաղաքացիներ են, արաբական հատվածի ներկայացուցիչներ (իսրայելական արաբներ): Մեկ այլ կասկածյալ էլ ձերբակալվել է Աշկելոնի Բարզալիի հիվանդանոցում:
Խարդախների գործողությունը որակվել է ահաբեկություն և ստացել «սպանելու լիցենզիա» անվանումը: Ոստիկանությունը կարծում է, որ կասկածյալները միտումնավոր են մոլորության մեջ գցում Իսրայելի Առողջապահության նախարարությանը: