Ռուսաստանը նպատակ ունի օկուպացնել ուկրաինական Բերդյանսկն ու Մարիուպոլը. Պորոշենկո
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գերմանական Funke Media Group-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը նպատակ ունի օկուպացնել ուկրաինական Բերդյանսկ ու Մարիուպոլ քաղաքները:
Ըստ նրա՝ այդ քաղաքները ՌԴ-ին անհրաժեշտ են Դոնբասից դեպի Ղրիմ ցամաքային կապ ստեղծելու համար:
«Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի օկուպացիան ընդլայնելու իր ծրագրերից: Մոսկվան փորձում է ցամաքային միջանցք ստանալ օկուպացված Դոնբասից դեպի Ղրիմ՝ գրավելով Բերդյանսկն ու Մարիուպոլ ը», - ասել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից Կերչի նեղուցում ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Այդ միջադեպից մեկ օր անց Ուկրաինան 30 օրով ռազմական դրություն է սահմանել երկրում: