«Ադրբեջանի դժգոհություններն անհիմն են». Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոսկովյան այցն ու Բաքվի խիստ արձագանքը դրան:
Զախարովան հայտնել է, որ Ադրբեջանի մտահոգություններն անհիմն են՝ ընդգծելով, որ Սահակյանի այցը մասնավոր է և չի հակասում ո՛չ միջազգային համաձայնություններին, ո՛չ ՌԴ օրենսդրությանը, և ո՛չ էլ Ռուսաստանի միջնորդական առաքելությանն Արցախի հակամարտության կարգավորման հարցում:
«Այդ այցը չի կարող այլ կերպ դիտարկվել, քան մասնավոր այց: Այդ այցի կարգավիճակն ակնհայտ է», - շեշտել է Զախարովան՝ նշելով, որ այսպիսով՝ ադրբեջանական կողմի ներկայացրած պահանջներն ու դժգոհություններն անհիմն են:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ քննադատության էր ենթարկել Մոսկվային ԱՀ նախագահ Բակո Սահակյանի այցի հետ կապված՝ նշելով, որ դա հակասում է Ադրբեջանի և ՌԴ-ի միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակին: