Ռուսաստանում ուսուցչուհին մեքենայով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտի (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չուվաշիայի Հանրապետության Չեբոքսարի քաղաքում ուսուցչուհին մեքենայով վրաերթի է ենթարկել 11-ամյա աշակերտի, միջադեպի տեսանյութը հրապարակել է Չուվաշիայի Հանրապետության գծով ներքին գործերի նախարարությունը:
43-ամյա ուսուցչուհին մեքենայով հարվածել է 5-րդ դասարանի աշակերտին, երբ վերջինս դուրս է վազել շենքի անկյունից: Երեխային հոսպիտալացրել են ոտքի սրունքի վնասվածքով:
Նշվում է, որ մանկավարժը մեքենայով մուտք է գործել դպրոցի տարածք՝ չնայած գործող արգելքին:
Դեպքի առթիվ վարչական իրավախախտման մասին գործ է հարուցվել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: