Կատալոնիայում գրոհել են խորհրդարանի շենքը (տեսանյութ)
Կատալոնիայում մոտ հազար բուժաշխատող և հրշեջ փորձել է գրոհել Կատալոնիայի՝ Բարսելոնայում գտնվող խորհրդարանի շենքը, գրում է Reuters գործակալությունը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում:
Ցույցի մասնակիցները փորձել են շենք ներխուժել գլխավոր մուտքից, սակայն ոստիկանությանն ի վերջո հաջողվել է նրանց ետ մղել:
Սպիտակ խալաթներով բուժաշխատողներն «ավելի քիչ խոսակցություններ, ավելի շատ ռեսուրսներ» գրությամբ պաստառներ են պարզել, իսկ պաշտպանական համազգեստով և դեղին սաղավարտով հրշեջները փայտե խաչին ամրացված խրտվիլակ են այրել:
Հրշեջների միությունը ցույցի է դուրս եկել այն բանից հետո, երբ նրանց չի հաջողվել իշխանությունների հետ աշխատավարձերի և աշխատաժամերի վերաբերյալ համաձայնության գալ: