Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված 550 տոննա մանդարինը
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության («Россельхознадзор») որոշմամբ՝ ՌԴ-ից հետ է ուղարկվել Թուրքիայից Նովոռոսիյսկի, Գելենջիկի և Տուապսեի նավահանգիստներ հասած 550 տոննա մանդարինը՝ ներկրված ապրանքում դրոզոֆիլա տեսակի միջատի հայտնաբերման պատճառով:
Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, ծառայության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ տարածման դեպքում միջատն ունակ է ոչնչացնել ամբողջ բերքը, բացի այդ՝ Ռուսաստանի հարավի կլիմայական պայմանները թույլ են տալիս նման միջատների արագ բազմացումն ու տարածումը, ինչը չափազանց վտանգավոր է:
Անցյալ տարի Ռուսաստանը հետ էր ուղարկել Թուրքիայից բերված 94 տոննա ծիրան, 20 տոննա ելակ ու մի շարք այլ մրգերի խմբաքանակները: