Հազարավոր մարդկանց ներկայությամբ վառվել են Նյու Յորքի գլխավոր տոնածառի լույսերը (լուսանկարներ, տեսանյութ)
Բազմամյա ավանդույթի համաձայն՝ Նյու Յորքում հազարավոր բնակիչների ու քաղաքի հյուրերի ներկայությամբ հանդիսավոր արարողության շրջանակում վառվել են «Ռոքֆելեր պլազա» հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, տոնածառի լույսերը միացրել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: 22 մ բարձրությամբ անտառային գեղեցկուհին զարդարված է ավելի քան 8 կմ երկարությամբ բազմագույն LED լույսերի շարքով:
Մինչդեռ գլխավոր զարդը՝ գագաթի աստղը, պատրաստել է Swarovski ընկերությունը: Այն կշռում է 410 կգ:
Միջոցառումն առավել տպավորիչ դարձնելու համար այն ուղեկցվել է հայտնի կատարողների մասնակցությամբ համերգով: Մասնավորապես՝ ելույթ են ունեցել Դայանա Ռոսը, Թոնի Բենեթը, Ջոն Լեջենդն ու այլ երաժիշտներ:
Հայտնի է, որ տոնածառը հրապարակը կզարդարի մինչև հունվարի 7-ը: Այնուհետև այն կուղարկվի հատուկ արտադրամաս՝ որպես անօթևանների համար տների կառուցման հումք: