Հիմա էլ ցանկանում են կարտոֆիլը թանկացնել
Այն պարենային մթերքները, որոնք մեծ սպառման ծավալ ունեն եւ հետաքրքրություն են ներկայացնում, մենք շուկայի ուսումնասիրություններ ենք կատարում, որ զերծ մնանք ապրանքների գների թանկացման մասին իրարամերժ խոսակցություններից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ձմռանը հնարավոր է կարտոֆիլի քիչ բերքի պատճառով խնդիրներ առաջանան, այդ թվում` գնի բարձրացում լինի։
Նա մանրամասնեց այդ մթերքներն են՝ կարտոֆիլը, ձուն, լոլիկը, միսը, պանիրը, վարունգը։
«Մենք ուսումնասիրություն կանենք եւ տեղեկատվությունը կներկայացնենք ձեզ։ Իհարկե, Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրություն ունենք, որտեղ թվերի լուրջ փոփոխություն չկա, սակայն մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա ուսումնասիորթյուններ ենք կատարվում»,–հայտարարեց նա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am