Ոտքերից վերեւ. Պուտինն ասել է, թե իրենց որ մասին են կրակում նրանք, ովքեր Ռուսաստանից դոլար են տանում (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նրանք, ովքեր Ռուսաստանից դոլար են տանում, կրակում են իրենց ոտքերից վերեւ: Նա այս մասին ասել է «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ժամանակ, փոխանցում է Life-ը:
«Մենք դոլարից հեռանալու նպատակ չունենք, դոլարն է մեզնից հեռանում: Եվ նրանք, ովքեր համապատասխան որոշումներ են ընդունում, արդեն կրակում են ոչ թե իրենց ոտքին, այլ մի փոքր վերեւ: Դոլարով հաշվարկների նման անկայունությունը աշխարհի շատ տնտեսություններում է ցանկություն առաջացնում գտնելու հաշվարկման անկախ մեխանիզմներ»,- ասել է Պուտինը:
Սրա հետ միաժամանակ, ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական տնտեսությունը դժվարություններին վարժվել է եւ պայմաններ է ստեղծում պետության զարգացման համար: