Անաստասիա Վոլոչկովան լուրջ գիրք է գրում
Այս թեմայով
- Անաստասիա Վոլոչկովան ռուսական բաղնիքից տեսանյութ է հրապարակել
- Անաստասիա Վոլոչկովան սկանդալ է բարձրացրել կարանտինի ընթացքում փակ վանքում
- «Շպագատ» ձիու վրա․ Անաստասիա Վոլոչկովան իր հայտնի «շպագատի» հերթական լուսանկարն է հրապարակել (լուսանկար)
- «Նա 17 փեսացու կունենա մեկ շաբաթում». Կուշանաշվիլին գաղտնազերծել է Վոլոկովայի առեղծվածային սիրելիի հետ կապված պատմությունը
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի իր էջում հայտարարել է, որ գիրք է գրում։
«Սիրելիներս, բոլորն իրենց պատմությունն ունեն։ Եթե կարողացել եք պատմության մաս դառնալ ձեր ստեղծագործության, հաջողությունների, բարի գործերի շնորհիվ, դա լուրջ սխրագործություն է։
Այն ամենից հետո, ինչ ես ստեղծել եմ արվեստում, կարող էի պարզապես նստել բազմոցին, հուշագրություններ գրել ու վայելել կյանքի շքեղությունը։
Բայց ես հիմա լուրջ գիրք եմ գրում։ Կանգ չեմ առնում նրա վրա, ինչի արդեն հասել եմ։ Ապրում են, երգում, ուրախացնում հանդիսատեսին եւ մեծ ծրագիր եմ պատրաստում»,- երկրպագուներին հայտնել է պարուհին, ով ավելի ուշ տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես է նա լոգանք ընդունում սառը ջրում։
Տեսանյութը՝ այստեղ