Վարչապետի հայտարարած աշխատավարձերի բարձրացումը իրականում ՄԻՖ է
Ինչպես այսօր ավելի վաղ ներկայացրեցի, (դիտել լայվը!!!!) վարչապետի հայտարարած աշխատավարձերի բարձրացումը իրականում ՄԻՖ է, որից հնարավոր է շահեն բացառապես բարձր աշխատավարձեր ստացողները: Ինչու եմ ասում հնարավոր է`, որովհետև նախ`մի քանի օր առաջ վարչապետը ասաց, որ եկամտահարկի իջեցումից բարձրանալու են աշխատավարձերը, իսկ երեկ էլ, ինքն իրեն հակասելով, Վանաձորում հայտարարեց, որ այդ նույն բարեփոխման արդյունքում գործատուների հարկային բեռը կնվազի: Իհարկե լավ է, որ օրեր անց Փաշինյանը թե՛ իր և թե՛ հասարկության համար բացահայտեց այդ փոփոխության իրական էությունը: Իբր անապահովների հարցը լուծել էր, հիմա էլ խրախուսում է բարձր աշխատավարձը: Լավ, ասենք, հնարավո՞ր չէ, վարչապետի մակարդակով մի հարցի վերաբերյալ իրար հակասող տեղեկատվություն չհրապարակել:
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից