Տղամարդը հայտնել է` կինը տնից հափշտակել է 16 հազար դոլար, 1 մլն դրամ և 1 մլն դրամ արժողության ոսկյա մատանիներ
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 27-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ստացած ահազանգի փաստով։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Նշված կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ՝ 42-ամյա Լևոն Զաքարյանը և հայտնել, որ կինը՝ Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա Սուսաննա Տեր-Գևորգյանը, իր հետ համատեղ ապրելու ժամանակի ընթացքում նոյեմբերի 18-ին Ավան վարչական շրջանի իրեն պատկանող տանից գողացել է 16 հազար ԱՄՆ դոլար, 1 մլն դրամ, ինչպես նաև 1 մլն դրամ ընդհանուր արժողության ոսկյա մատանիներ և փաստաթղթեր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Զաքարյանն իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ում։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում