«Ուկրաինային սպառնում է իրական մեծամասշտաբ պատերազմ Ռուսաստանի հետ». Պորոշենկո
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրին սպառնում է իրական մեծամասշտաբ պատերազմ Ռուսաստանի հետ, փոխանցում է նախագահի մամուլի ծառայության կայքը:
Ըստ Պորոշենկոյի՝ իր ասածներն ապացուցում են ուկրաինական հետախուզության տվյալները, որոնց համաձայն Ուկրաինայի սահմանների մոտ արդեն կենտրոնացած է ռուսական ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր:
«Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ, որ ոչ ոք չմտածի, թե այդ ամենը խաղ է: Երկիրը գտնվում է ՌԴ-ի հետ մաշտաբային պատերազմի վտանգի տակ», - պնդել է Պորոշենկոն՝ նշելով, որ հենց այդ ամենի վրա հիմնվելով էլ որոշել է ռազմական դրություն մտցնել:
Միևնույն ժամանակ, ռուսական RT հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի հայտարարությունները, նշել է, որ նրա բոլոր քայլերն ուղղված են ժողովրդի ուշադրությունը նախընտրական քարոզարշավից շեղելուն:
Նշենք, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո Ուկրաինայի գերագույն ռադան 30 օրով ռազմական դրություն է սահմանել երկրում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: