Սաուդյան Արաբիան նավթի ամսական արդյունահանման ռեկորդ է սահմանել
Սաուդյան Արաբիան նոյեմբերի 26-ին ռեկորդային քանակությամբ նավթ է արդյունահանել:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, մեկ օրում թագավորությանը հաջողվել է 11,2 մլն բարել նավթ արդյունահանել՝ պայմանավորված սպառողների կողմից պահանջարկի մեծացմամբ:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, նավթի արդյունահանման ծավալների ավելացումը պայմանավորված է սպառողների պահանջարկով, որոնք պատրաստվում են ամերիկյան պատժամիջոցների հետևանքով Իրանից մատակարարումների կրճատումներին:
Նշվում է, որ նոյեմբերին Սաուդյան Արաբիան արտահանման համար արդյունահանվող նավթից բացի, օգտագործել է նաև ներքին և արտասահմանյան պաշարների նավթը։