Հակաբիոտիկների հանդեպ դիմացկունությունը 21-րդ դարի կեսին միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ կարող է դառնալ
Հակաբիոտիկների հանդեպ դիմացկուն միկրոօրգանիզմները 2050թ․ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում կարող են դառնալ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ՝ գրում է focus.ua-ը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցի համաձայն՝ դա տեղի կունենա, եթե մինչ այդ չլուծվի ժամանակակից բժշկության մարտահրավերներից մեկը՝ հակաբիոտիկների հանդեպ դիմացկունության խնդիրը։