ՌԴ ՊՆ-ն նոր գերարդիական հրթիռ է փորձարկել
Ռուսաստանի Պնախարարությունը հրապարակել է նյութեր այն մասին, թե ինչպես են փորձարկում գերարդիական «Ուրագան» թեւավոր հրթիռը «Գրոմկիյ» կորվետից։ Այս մասին հայտնում է Ren.TV-ն։ Հրապարակման մեջ նշվում է, որ փորձարկումները ընթանում են Ճապոնական ծովում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, փորձարկումներն անցել են բարեհաջող։ Փորձարկումների անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի 10 նավեր։