Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է, որ ուկրաինական ղեկավարությունը կրում է եւս մեկ կոնֆլիկտային իրավիճակի ստեղծման ամբողջական պատասխանատվությունը, դրա հետ կապված բոլոր ռիսկերով հանդերձ։
Կրեմլում շեշտել են, որ այդ ամենը նախաձեռնվել է Ուկրաինայում մեկնարկող նախընտրական արշավն հաշվի առնելով։ Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու շուրջ։ Պուտինը հույս է հայտնել, որ Բեռլինը կազդի Կիեւի վրա եւ զերծ կպահի հետագա գործողություններից։