Էջմիածնի հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար պայքարում է 26 հոգի
Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել Արամվիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի հիվանդանոցի տնօրենի պաշտոնի շուրջ: Այդ պաշտոնին, ըստ հավաստի աղբյուրների, ձգտում է 26 մարդ:
Մթնոլորտը լարված է, քանի որ լուրեր են տարածվում, թե իբր մարզպետարանը, մարզպետը արդեն իսկ գիտի հաղթողի անունը:
Մրցույթը կկայանա վաղը՝ նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Արմավիրի մարզպետարանի շենքում: Հանձնաժողովը սկսելու է ձեւավորվել միայն մրցույթի սկզբից մեկ օր առաջ: «Վաղարշապատի հիվանդանոց» պետական ՓԲԸ տնօրենի ընտրությունը տեղի է ունենալու հետհեղափոխական իրավիճակում եւ շատ հետաքրքիր է, թե ինչպես է այն անցնելու:
Սպասվում է լարված ընտրություն, քանի որ մեկ թափուր հաստիքի համար, ինչպես արդեն նշեցինք, ներկայացված է 26 թեկնածու:
Անկասկած լրագրողների, հասարակական կազմակերպությունների ակտիվությունն այս խնդրի նկատմամբ մրցույթը կդարձնի ավելի անաչառ եւ արդար:
Top-News.am