Իրանում կրկին երկրաշարժ է եղել
Թեհրանում Հայաստանի դեսպանատունը ճշտում է տեղեկությունները երկրաշարժի հետեւանքով տուժածների շարքում Հայաստանի քաղաքացիների եւ հայերի առկայության մասին:
Mehr գործակալությունը հայտնում է, որ Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 716-ի: Որոնողա-փրկարարական գործողությունները շարունակվում են:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնն (EMSC) ավելի վաղ հայտնել էր, որ իրանա-իրաքյան սահմանին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ: Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 16.37-ին, երկրաշարժի օջախը գտնվում էր 46 կմ խորությամբ, էպիկենտրոնը՝ Բաղդադից 150 կմ հյուսիս-արեւելք: