Արթնանալու ժամանակը կախված է տարիքից
Հետազոտողները հայտարարել են, որ արթնանալու ժամանակը կախված է մարդու տարիքից և կյանքի տարբեր տասնամյակներում այն փոփոխվում է: Բայց ինչը պետք է պահպանել. անհրաժեշտ է քնել և արթնանալ նույն ժամին` հաշվի առնելով տարիքային փոփոխությունները: Նրանց մոտ, ովքեր քրոնիկորեն քնում և արթնանում են տարբեր ժամերի, վտանգավոր հիվանդությունների հավանականությունը մեծանում է, զգուշացրել են բժիշկները:
Դյուքի համալսարանի բժշկական կենտրոնի աշխատակիցները պարզել են, որ արթնանալու ժամանակը կախված է տարիքից և ցիրկադային ռիթմերի խախտումը հանգեցնում է բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի խաթարմանը:
Մասնագետները նշել են, որ մեծահասակները պետք է քնեն 7-9 ժամ, 65-ից բարձր տարիքում՝ 7-8 ժամ: Նրանք ընդգծում են` համապատասխանաբար միևնույն ժամին քնելն ու արթնանալը օրգանիզմը պաշտպանում ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեկան տարբեր հիվանդություններից: