Գիտնականները ծխելուց հրաժարվելու արդյունավետ միջոց են գտել
Կանադացի գիտնականները պարզել են, որ ծխելու դեմ պայքարի համար կարելի է օգտագործել հասարակության քննադատական և մերժողական կարծիքը այդ վնասակար սովորության նկատմամբ։ Նրանց եզրակացությունները տպագրվել են Journal of Consumer Affairs-ում։
Մասնագետները 156 ծխողների մասնակցությամբ առցանց փորձ են անցկացրել։ Նրանց ցույց են տվել ծխախոտի տուփեր, որոնց վրա եղել են մարդկանց լուսանկարներ՝ այսպիսի մակագրությամբ․ «Այսպես են մարդիկ նայում ծխողներին»։ Հիմնականում լուսանկարների մարդկանց դեմքերին զզվանքի արտահայտություն է եղել։
Պարզվել է, որ շատերի մոտ բարձրացել է ծխելը թողնելու մոտիվացիան։