Հայ և վրացի երգիչների՝ մայրենի լեզվով կատարումը հուզել է ռուսական Голос նախագծի ժյուրիին (տեսանյութ)
ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող Голос երաժշտական հեռուստաշոուի յոթերորդ եթերաշրջանի շրջանակներում կայացել է մենամարտի փուլը, որում համատեղ ելույթով հանդես են եկել հայ և վրացի մասնակիցները:
Նարեկ Գրիգորյանը և Լևան Կբիլաշվիլին կատարել են վրացական «Մախինջի վար» երգը և հատված «Սիրեցի, յարս տարան» ստեղծագործությունից:
Ինչպես նկատում է Rusarminfo-ն, ելույթից հետո նախագծի մարզիչներն ընդգծել են հայ-վրացական դուետի հուզիչ կատարումը: Դուետի մասնակիցների մարզիչ Կոնստանտին Մելաձեն ընտրություն կատարելով որոշել է նախագծում թողնել Լևանին: