Կադիրովի ձին ԱՄԷ-ում անցկացված մրցավազքի ժամանակ առաջ է անցել Դուբայի արքայազնի ձիուց
Այս թեմայով
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը «ВКонтакте» սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ Կոզմո Չարլի անունով իր ձին հաղթել Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված մրցավազքում, ուր առաջ է անցել Դուբայի գահաժառանգ արքայազն Համդան բին Մուհամեդ բին Րաշիդ ալ Մակթումի ձիուն:
Կադիրովի խոսքով՝ իր ձին այսպիսով ապահովել է Ռուսաստանի համար ձիերի մրցավազքի հեղինակավոր մրցույթի ուղեգիր:
Չեչնիայի ղեկավարը նաև հավելել է, որ Կոզմո Չարլին Դուբայում անցկացված մրցավազքի ժամանակ նվաճել է նաև ամենագեղեցիկ ու խնամված ձիու տիտղոսը: