Աշոտյանը քարոզչական դրոշ է նկատել. Թորոսյանը պատասխանել է նրան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վարչական ռեսուրսի կիրառման փաստ է գտել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա քայլերթի ժամանակ։
«Ձախից քարոզչական դրոշ է շտապօգնության մեքենայի վրա։Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությու՞ն։ Չէ, չենք լսել …»,– ՖԲ-ում գրել է Աշոտյանը։
Որոշ ժամանակ անց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր էջում մեկ այլ լուսանկար է հրապարակել, որտեղ դրոշն արդեն չկա։
«Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»,– գրել է Արսեն Թորոսյանը: