Հրապարակվել է Բելառուսի Բաքվին վաճառած զենքի և ռազմական տեխնիկայի ցանկը
Բելառուսի և Ադրբեջանի 10-ամյա համագործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական տեխնիկա և սարքավորումներ է վաճառել, գրում է 42.tut.by պարբերականը:
Ադրբեջանին մատակարարված ռազմական տեխնիկայի թվում նշվում է Т-72 մոդելի ավելի քան 150 տանկ, 12 «Պիոն» ինքնագնաց հրետանային սարքավորում, 120 Д-30 հաուբից, Սու-25 մակնիշի 12 ինքնաթիռ, Бук-МБ զենիթահրթիռային համակարգերի 2 գումարտակ, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ: Բացի այդ, Բելառուսը անհայտ քանակությամբ «Սկիֆ» հակատանկային համալիրներ է մատակարարել, ինչպես նաև համաձայնեցվել է МАЗ 6317 և МАЗ 5317 ռազմական նշանակության բելառուսական մեքենաների մատակարարումը:
Բելառուսի և Ադրբեջանի միջև պայմանագրերի ծավալները, գործարքների արժեքներն ու մատակարարվող զենքերի տեսակները հաճախ գաղտնի են պահվում, հաղորդում է պարբերականը: