1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 մայիսի 2019թ., 00:00
Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա. Վլադիմիր Սոլովյովը՝ ուկրաինացի քաղաքագետին (տեսանյութ) Պիրս Մորգան․ Եթե «Արսենալն» ու «Չելսին» հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է, ինչը նոր հիմք է ՄԻԵԴ գանգատ ներկայացնելու համար. փաստաբան ՊՆ-ն 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցներ է ձեռք բերել․ դատախազություն Մեր մտահոգություն ենք հայտնում դատարաններն արգելափակելու Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ. Սաջադ Քարիմ Մնում էր Դավիթ Սանասարյանը դատարանի շենք շրջափակեր Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու որոշումն այս փուլում դատախազների կողմից բողոքարկման ենթակա չէ. Ալումյան Իրանի ժողովուրդը չի խոնարհվում խուլիգանների առաջ. Ռոհանի ԱՄԷ-ն «ոսկե վիզաներ» է առաջարկում ներդրողներին եւ «բացառիկ տաղանդներին» «Ժողովուրդը չի կարող թելադրել, թե դատարանն ինչ որոշումներ կայացնի». Վազգեն Մանուկյան Սկարլետ Յոհանսոնը պատրաստվում է 3-րդ անգամ ամուսնանալ ՈւԵՖԱ․ Մշակել էինք անվտանգության համալիր ծրագիր, սակայն հարգում ենք «Արսենալի» որոշումը Արամ Աբրահամյանն էլ կորցրե՞ց հեռախոսը Ռուսաստանյան ևս երկու քաղաքներում դադարեցրել են եկեղեցիների կառուցումը Դոլարի փոխարժեքը նվազել է 480 դրամից. Եվրոն եւս էժանացել է Արտաքին ազդեցությունը բացասական ներգործություն ունեցավ Հայաստանի ներքին պահանջարկի վրա. ԿԲ Զելենսկու YouTube-ալիքը յուրացրել է երդմնակալության տեսանյութը եւ ԶԼՄ-ներից վերցնում է գովազդի եկամուտը Եթե Փաշինյանն այդքան ուժեղ տղա է, թող մեկ անգամ էլ ասի՝ Ռուսաստանը մեղավո՞ր է Ապրիլյան պատերազմի մեջ, թե՞ ոչ, թող կրկնի այն, ինչն ասում էր ժամանակին Թուրք պատգամավոր. «Թուրքիայում 1000-ավոր ուսանողներ բանտերում են» Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը Ինձ չեն քաշքշել, ոչ էլ հայհոյանքներ են հնչեցրել. Արթուր Իսպիրյանը՝ Կասկադում իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին Վեթթինգն իրականացվելու է առանց խտրականության. Արտակ Զեյնալյան Նեպալցին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 24 անգամ նվաճելով Էվերեստի գագաթը ԱՄՆ-ում Արա Դոլարյանը մեղադրվում է զենքի վաճառքի ապօրինի բրոքերային գործունեության մեջ «Ինձ մոտ ոչինչ չի ստացվի» մոտեցումը մեր երկրում փախեփախի մթնոլորտ է ձեւավորում. Փաշինյան Ի՞նչ ունեցվածք ունի Վլադիմիր Զելենսկին Վրաստանում Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի միջազգային հեղինակությանը մեջքից ուղիղ հարված էր. Զոհրաբյանը՝ դատարանների շրջափակման մասին (տեսանյութ) Կոնգրեսում հայտարարել են, որ Թրամփի անզիջողականությունը հղի է իմպիչմենտով «Արսենալ»-ի ֆուտբոլիստները Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելու դեպքում 10 մլն ֆունտ սթեռլինգ պարգևավճար կստանան Հանքերի իրական սեփականատերերին կկարողանանք բացահայտել, հակառակ դեպքում այդ հանքերը չեն կարող շահագործվել. Փաշինյան Ford-ն օգոստոսին 7 հազար աշխատատեղ կկրճատի Գերագույն ռադայի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին «Պետական դավաճանության» համար Պորոշենկոյի դեմ քրգործ է հարուցվել Ապրիլին Հայաստանում անշարժ գույքի գործարքները, գները աճել են Աբխազիայում շարունակվում է անժամկետ բողոքի ակցիան. նախագահը հայտարարել է իշխանության զավթման փորձի մասին ԱՄՆ Կոնգրեսի մոտ 400 օրենսդիր Թրամփին կոչ է արել Սիրիայի հարցում նոր ռազմավարություն ընտրել Կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ռուսաստան Ոստիկանությունն այցելել է «Ադեկվադ» ՀԿ-ի գրասենյակ՝ ծանուցումներ հանձնելու Արթուր Իսպիրյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն հիշեցրել է ՌԴ ԱԳՆ-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում հայերի ավանդի մասին «Սա ինձ համար բարդ որոշում էր». Մխիթարյանը մեկնաբանել է ԵԼ եզրափակչի համար Բաքու չմեկնելու որոշումը Առանց վեթթինգի կամ անցումային արդարադատության իրականացման այդ խնդիրները կարելի է լուծել. Վազգեն Մանուկյան «Օրենսդրորեն բացառենք հին ուժերի վերադարձը». «Ժառանգության» հայտարարությունը Օտարերկրյա առաջնորդները ցանկանում են, որ ԱՄՆ նախագահ դառնա Ջոզեֆ Բայդենը. Թրամփ Մեզ համար Հենրիխի կյանքն ավելի թանկ է, քան հաղթանակն այս խաղում. «Արսենալ» ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին կվարեն հունիսին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը Զելենկին այսօր կարող է արձակել Գերագույն ռադան լուծարելու հրամանագիր Պայմանավորված ֆուտբոլային խաղի սկանդալ Վրաստանում Անահիտ Հախումյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահի պաշտոնից Ձայնագրություն․ Փաշինյանը բացել է չաշխատող և աշխատակիցներ չունեցող գործարան ՄԱԿ-ին մտահոգում է ԱՄՆ-ի և Իրանի առճակատումը Երիտասարդ կինը նիհարել է 95 կիլոգրամ ֆասթֆուդից հրաժարվելուց հետո 30-ից երիտասարդ ամենահեռանկարային ռուսաստանցիները, որոնց մեջ հայուհի կա. Forbes ՀՅԴ-ն մայիսի 23-ին հանրահավաք է հրավիրել Հայտնաբերվել է սահմանված նորմերին չհամապատասխանող աղ Գալկինը մտադիր է Պուգաչովայի համար մատուռ կառուցել ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախնական համաձայնությունը չունի «Իմ քայլի» հետ. Լիլիթ Մակունց Հայկական Մութալիբովը Զելենսկին ԱՄՆ-ին խնդրել է խստացնել հակառուսական պատժամիջոցները Չինաստանն ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմի պատճառով» արգելափակել է «Գահերի խաղ»-ի վերջին սերիայի ցուցադրությունը Դասախոսությունների կարիք, թե ինչը ում է ձեռնտու, չունենք. Աննա Նաղդալյանը՝ Մամեդյարովին Իրանը սկսել է քառակի մեծացնել ցածր հարստացման ուրանի արտադրության ծավալը Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2019-ի տնտեսական աճը կկազմի 4.6-6.1% Սա մահափորձ է, հարձակվել են քնած մարդու վրա. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին «Հայ թագուհի». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Շերի ծննդյան տարեդարձը Երեւանի կենտրոնից 15 մարդ բերման է ենթարկվել. մեկը կծել է ոստիկանի ձեռքը, մյուսը՝ ճանկռել «Փաշինյանի պահվածքը վկայում էր որոշակի շփոթվածության մասին». «Նեզավիսիմայա գազետա»-ի անդրադարձը վարչապետի կոչին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄԷ-ում հանդես է եկել հանդուրժողականության մասին բանախոսությամբ Ինչո՞ւ Արթուր Իսպիրյանի կինը, որը Կասկադի տնօրենն է, չի հրապարակում «հարձակման» տեսանյութերը. Արթուր Դանիելյան Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը կգնահատի՝ ելնելով նրա պրոֆեսիոնալ հատկանիշներից. ԱԳՆ Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Մայրը կոտրել է երեխայի գլուխն ու այդ մասին երկու ամիս լռել Ինչպես օգտագործել թայմ-աութը ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Եվրոպա լիգայի եզրափակչի խնդրին Դա մեր ազգի ամենամեծ հիմարությունը կլինի, որն այն իր հազարամյակների ընթացքում երբևէ արած կլինի Վարչապետն իրավունք չուներ դատարանի դռները փակելու կոչով հանդես գալ, դա լուրջ խնդիր է. Լուսինե Սահակյան (տեսանյութ) Թուրք անասնագողերը Վրաստանում դաժան ծեծի են ենթարկել տարեց հային (տեսանյութ) Ռ. Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից Հայ հեռուստադիտողներն ակտիվորեն քվեարկել են Սերգեյ Լազարևի օգտին
Հարցում

Ստվերը ավելացել է, ներդրումները նվազել են 11 անգամ. Փաշինյանի կառավարության ձեռքբերումները

Ես այս կառավարությունում կարող եմ աշխատել, թերեւս, միայն վարչապետ։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ (1993–1996 թթ) Հրանտ Բագրատյանը։

Նա Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առաջարկեց հիմնել ֆոնդային բորսա, որպեսզի ներդրողը գա, 5 ժամում գնի, ասենք, «Ալեքս Գրիգի» բաժնեթղթերը եւ հանկարծ Սամվել Ալեքսանյանը հայտնաբերի, որ իր «Ալեքս Գրիգը» ուրիշը գնել է։ Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ ՀՀ ԿԲ նախագահն ու ֆինանսների նախարարը տնտեսագետներ չեն, իսկ փոխվարչապետները, նրա խոսքով, կառավարելու համար հարմար կրթություն չունեն, իսկ «ստվերը» նվազելու փոխարեն ավելացել է։


Փաշինյանի կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխության մտադրության մասին։ 2019–ի բյուջեի նախագիծն ու նախորդ 6 ամիսների աշխատանքը հաշվի առնելով՝ կա՞ն նախադրյալներ տնտեսական հեղափոխության համար։

Տնտեսական հեղափոխություն ընդհանրապես չի լինում՝ դրանք էժան, ժողովրդի ականջին հաշվարկված բառեր են։ Տնտեսությունը էվոլյուցիոն համակարգ է, տնտեսությունը ռեւոլյուցիաներ չի սիրում, տնտեսությունը ավելի բարդ է, պետք է կարողանալ տնտեսությունը զարգացնել այնպես, որ երկար ժամանակում ստացվի որակական փոփոխություն։

Նախորդ իշխանությունները հայտարարեցին, որ թողնում են 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր, նոր իշխանությունները խոստանում են 4,9 տոկոս աճ։ Արդյո՞ք իրական թիվ է 7,5 տոկոսը, թե՞ տարբեր մանիպուլյացիաներով հաշվարկված եւ ի՞նչ է նշանակում 4,9 տոկոսը։

7,5 տոկոսը նույնքան մանիպուլյացիա ունի, որքան 4,9 տոկոսը կունենա ապագայում։ Բայց հիմա 7,5 թվի պատասխանատուն ոչ թե նախորդ իշխանություններն են, այլ Նիկոլ Փաշինյանը՝ ինքը վերանշանակել է ԱՎԾ–ի պետին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո այդ թիվը չի փոխվել։ Սա արդեն Նիկոլ Փաշինյանի թիվն է։ Այնքանով, որքանով այս տարվա տնտեսական աճը՝ 10 ամսում 6 տոկոս, որը կտրուկ իջավ, որովհետեւ առաջին 4 ամիսը ընդհանրապես 10 տոկոս էր. սրա պատասխանատուն նույնպես Փաշինյանն է, նոր իշխանություններն են։

Մյուս տարվա մասին ասում են 4,9 տոկոս։ Այդ 4,9 տոկոսը վկայում է, որ ոչ միայն ոչ մի հեղափոխություն չկա, այլ որ աճի դինամիկա էլ չկա, անգամ էվոլյուցիա չկա, էլ չենք խոսում ռեւոլյուցիայի մասին։

Ստվերի դեմ պայքար հայտարարվեց, բայց հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հավաքագրումը ընդամենը 1,3 տոկոսով է ավելին նախատեսվածից։ Արդյո՞ք ստվերի դեմ պայքարն արդյունավետ չէ։

Ստվերի ցուցանիշը հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունն է։ Հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը նոր՝ 2019–ի, Փաշինյանի բյուջեում իջնելու է, այսինքն ստվերը լինելու է ավելի շատ, քան թե նախորդ իշխանության ժամանակ, դա միանշանակ այդպես է։

Իհարկե, ես հակված չեմ ասելու, թե հարկային կամ ֆիսկալ քաղաքականությունը 2019–ին անպայման ավելի վատը կլինի։ Գուցե տնտեսության զարգացման կառուցվածքն այնպիսին է, որ ուզենար–չուզենար պիտի իջներ, բայց որեւէ տեղ գլուխ գովալու խնդիր չկա, թե ստվերը ավելի քիչ է, քան նախորդ իշխանությունների ժամանակ։ Այն մի փոքր ավելացել է։

Ինչի՞ հաշվին է ավելացել։

Ամեն ինչի։ Օրինակ, հենց թեկուզ նրա, որ փոքր բիզնեսը, որը նույն փողոցային առեւտուրն անում է, այնպես չի ճնշվում, ինչպես նախկինում էր։ Դա ստվեր է։ Հարկեր–ՀՆԱ հարաբերակցության վրա բացասական ազդեցություն է ունենում։

Կոռուպցիայի դեմ պայքարը չի՞ կրճատում ստվերը։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարից անցել է 6 ամիս, ոչ մի քայլ դեռ արված չէ։ Կաշառակերության, տարբեր խարդախությունների միջոցով բյուջե են վերադարձել 12 միլիարդ դրամ՝ 25 միլիոն դոլար։ Եթե այդ թիվը վերցնենք, 2013–ին էլի բյուջե էին վերադարձնում, նույն կարգի թվեր են։ Ոչ մի կոռուպցիոն գործարք մեզ մոտ գոյություն չունի այս պահի դրությամբ։

Ձեր հայտարարած թիվը, որ ներդրումները նվազել են 11 անգամ, ԿԲ նախագահն ասաց, որ սխալ թիվ է։ Իսկապե՞ս 11 անգամ է նվազել։

Այո, իսկապես, ԿԲ նախագահը ավելի լավ է, թող թվին պատասխանի, եւ չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա պատասխանում։ Նրա հետ պրոբլեմ կա, որովհետեւ նա մասնագիտությամբ տնտեսագետ չէ, նրան պրոբլեմ կա թվերը հասկացնելու առումով։

Չի կարելի նման հարցերին այսպես արձագանքել՝ մանիպուլյատոր է։ Մանիպուլյատորը ինքդ ես։ Վեր կաց բացատրիր, որ այդպես չէ։ Համաձայն վիճակագրության՝ առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները եղել են 100 միլիոն, երկրորդ եռամսյակում՝ 9 միլիոն դոլար։ 100–ը բաժանած 9–ի հավասար է 11–ի։

Նիկոլ Փաշինյանի կառավարության հատկապես ֆինանսական բլոկի պատասխանատուները արդյո՞ք արդյունավետ են տնտեսական քաղաքականություն վարում։

Ոչ, հատկապես ֆինանսական բլոկը, կոնկրետ եթե խոսքը վերաբերում է ֆինանսների նախարարին, նա մասնագիտությամբ տնտեսագետ չէ։ Ո՛չ տնտեսագետին դժվար է բացատրել՝ ինչ բան է ազգային եկամուտ կամ համախառն ներքին արդյունք։ Քանի դեռ նա աշխատում էր որպես գանձապահ, դա ուրիշ հարց էր, ուրիշ մասնագիտություն։

Տնտեսագետ լինելը անհրաժե՞շտ պայման է։

Կա տնտեսագիտություն, կան թեկնածուներ, կան դոկտորներ, իհարկե։ Տնտեսագետներ են պետք, որ խորը հասկանում են ժամանակակից տնտեսագիտությունից։ Նախորդ կառավարության թիմը՝ Վարդան Արամյան, Վաչե Գաբրիելյան, ես համարում եմ, որ նրանք հին տնտեսագիտություն էին տիրապետում, չնայած երիտասարդ էին՝ չէին զարգացել, չգիտեին նորօրյա մեգաէկոնոմիկան, որը պարտադիր է կառավարության անդամի համար։ Բայց այսօրվա կառավարության ներկայացուցիչները նախորդի չափ էլ չկան։

Այս բառերն ասում եմ, սովորաբար ասում են՝ պաշտոն ես ուզում։ Ես պաշտոն չեմ ուզում, հարյուր անգամ ասել եմ՝ ինձ պաշտոնի առաջարկով չդիմեք։ Ես պարզապես ափսոս եմ համարում, որ մենք ունենք ԱՊՀ երկրների մեջ ամենավատ տնտեսագիտական թիմը։ Ո՛չ վարչապետը, ո՛չ նրա 3 տեղակալները տնտեսագետ չեն։ Ֆինանսների նախարարը տնտեսագետ չէ, էկոնոմիկայի նախարարը ֆինանսիստ է, գուցե ոչ վատ ֆինանսիստ։ Միակ մարդը, որ գոնե կրթական ցենզով համապատասխանում է պաշտոնին Հարկային տեսչության պետն է։ Սրանք կարեւոր հարցեր են, էդպես չի լինում։ Հիմա բերում ենք լեզվաբանին կամ պատմաբանին դնում ենք փոխվարչապետ, ասում ենք՝ կառավարիր, էն մարդը չի հասկանում, ոչ մի հարց չի լուծվում։

Ձեզ առաջարկ եղե՞լ է այս կառավարությունից։

Ոչ, չի եղել, ես ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց 2–3 օր հետո, հանդիպեցի նրան՝ ծրագիր եւ շատ կարեւոր բան ունեի փոխանցելու, անձամբ խնդրեցի, որ հանկարծ մտքով չանցնի, որ ես ինչ–որ ակնկալիք ունեմ ու վերջացրեցինք այդ պատմությունը։ Դեռ կառավարությունը չէր էլ նշանակվել։

Մամուլի ասուլիսում հենց Փաշինյանը հայտարարեց, որ իրենք շահագրգիռ են, որ լավ կադրերը գան եւ առաջարկեն իրենց թեկնածությունը, հնարավո՞ր է դուք առաջարկեք ձեր թեկնածությունը նոր կառավարության կազմի համար։

Ոչ։ Ես այդ կառավարությունում կարող եմ աշխատել թերեւս միայն վարչապետ։ Վերցնես՝ սարքես։ Օրինակ, Փաշինյանը գնում, ասում է՝ մենք հիմա աշխատում ենք 500 միլիոն ներդրումի վրա։ Ուզում եմ ասել Փաշինյանին՝ Հայաստանում, եղբայր, պիտի լիներ ֆոնդային բորսա։ Ներդրման վրա չեն աշխատում, ներդրողը գալիս է, 5 ժամում ներդրումը կատարում է, մտնում է ֆոնդային բորսա, գնում է բաժնեթղթերը ու դուրս է գալիս։ Գնում է, օրինակ, «Ալեքս Գրիգի» բաժնեթղթերը, եւ հանկարծ Սամվել Ալեքսանյանը հայտնաբերում է, որ իր «Ալեքս Գրիգը» ուրիշը գնել է։ Սա է ներդրումը։ Այսօր ֆոնդային բորսայում 2 բան կա՝ Հայէկոնոմբանկը եւ ԱրցախՀԷԿ–ը։ Եղբայր, ներդրում ես ուզում՝ կարգի բեր։ Կանչիր ԿԲ նախագահին, ասա՝ եղբայր, օրենքով սա քեզ են տվել, ինչո՞ւ ոչինչ չես արել, ինչո՞ւ մեզ մոտ ֆոնդային բորսան ավելի թույլ է, քան Գազայի հատվածում։

Բայց իրենք չեն հասկանում։ Ես ձեզ հարցազրույց եմ տալիս, ԿԲ նախագահը փոխանակ փաստերիս պատասխանի, ասում է՝ մանիպուլյատոր է։ Ձեռ են առել իրենց, իրենք չեն հասկանում՝ ով ով է։ Չեն հասկանում՝ ո՛վ է տնտեսագետ, ո՛վ՝ ոչ, ո՛վ է Բագրատյանը։ Իրենց նույնիսկ տրված չէ, չեմ ասում ճիշտ քայլ անելու, հասկանալու մարդուն։

Փաշինյանը հայտարարում է 350 հազար մարդ աշխատում է, 800 հազար մարդ պահում։ Այդպիսի թվեր պաշտոնակապես հայտարարված չկան։ Գրազ եմ գալիս, որ 350+800 թիվ մենք չունենք ընդհանրապես։ Ի դեպ, մենք լուրջ պրոբլեմ ունենք աշխատուժի վիճակագրության մեջ։ Մեզ մոտ տնտեսապես ակտիվ բնակչության մեջ 350 հազար մարդ պակասում է։ Դա այն դեպքն է, որ ըստ հոդվածի, համաձայն օրենքի, միջազգայնորեն, դրանք անաշխատունակներն են, դեբիլներն են։ Մեզ մոտ 350 հազար մարդ գրանցված է որպես դեբիլ։ Չկա կառավարությունում մեկը, որ մի օր ասի՝ ա՛յ Բագրատյան, արի, ա՛յ վիճակագրության վարչության պետ՝ արի, մի հատ նստենք, տենանք էս ի՞նչ եք ասում։ Ա՛յ մարդ, կարգի բերեք վիճակագրությունը։ 2 մլն 900 հազար բնակչություն ունենալու դեպքում 1 մլն 150 հազար ակտիվ բնակչություն չի լինում, 1 մլն 650 հազարից պակաս չպետք է լիներ։

Բերել են նույն ձեւի նշանակել վիճվարչությունը։ Նիկոլ Փաշինյանը սիրում է խայտառակություններից խոսել, փողերի վատնումից։ Վիճվարչության ծառայությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական փողերի վատնում։

Համատարած հայտարարագրման անցնելու եւ տրանսֆերտները հարկելու մտադրությունը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ։

Տրանսֆերտները հարկելը հիմարություն է, այդպիսի հարցադրում չի կարող լինել, որովհետեւ ոչ մեկը չգիտի այդ տրանսֆերտները մինչեւ այստեղ բերելը հարկվե՞լ են, թե՞ չէ։ Ինչ վերաբերում է հայտարարագրմանը, ճիշտ որոշում է, դա վաղուց կա, վաղուց են ուզում մտցնել։ Հիմա դա արվում է միայն պաշտոնատար անձանց նկատմամբ, պետք է արվի բոլորի նկատմամբ, հակառակ դեպքում հնարավոր չէ պայքարել ստվերային տնետսության դեմ ամբողջությամբ։

Ի՞նչ մեխանիզմով։

Իմ ծրագրով՝ համատարած հայտարարագրման երբ անցնենք, մենք կարող ենք առեւտուր անել, ենթադրենք, հիմա ունենք իդենտիֆիկացիոն քարտեր։ Համատարած հայտարարագրումից հետո հաջորդ քայլը պետք է լինի, որ տարեկան եկամտահարկի դրույքը պետք է տարբերվի ամսականից՝ ամսականը պետք է բարձր լինի, եւ ամեն տարվա վերջում, կախված արված առեւտրից, մարդը պետք է զեղչ ստանա հարկային։ Սա այն հազվագյուտ քայլերից է, որ ստվերը կկրճատի։

Հրանտ Բագրատյանը խոսեց նաեւ եկամտահարկը համահարթեցված՝ 23 տոկոս գանձելու, աշխատանքը խթանելու պայմաններ ստեղծելու, ինքնազբաղվածություն ապահովելու խնդիրների մասին։ Նա մեկնաբանեց, թե ինչո՞ւ որեւէ կուսակցության ցուցակով չմասնակցեց ընտրություններին եւ թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավարար ջանք չգործադրեց «ռեյտինգային» ընտրակարգից հրաժարվելու համար։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյությում։

website by Sargssyan