Շվեյցարիայում կովերի հետ կապված հանրաքվե տեղի կունենա
Առաջիկա օրերին Շվեյցարիայում հանրաքվե տեղի կունենա, որի ժամանակ կորոշվի տեղական կովերի հետագա ճակատագիրը, գրում է Daily Mail-ը:
Ակտիվիստները պաշտպանում են հորթերին, որոնցից միայն յուրաքանչյուր տասներորդը Շվեյցրայում եղջյուրներ ունի: Մյուսների եղջյուրները ծնվելուց անմիջապես հետո հեռացնում են:
Ավանդույթին որոշել է վերջ տալ ֆերմերներից մեկը, որն իր նախաձեռնության համար 100 հազար ստորագրություն է հավաքել: Դա էլ իր հերթին համազգային հանրաքվեի մեկնարկ է հանդիսանում:
Նա պետությանն առաջարկում է եղջերավոր անասունների սեփականտերերին բյուջեից հավելյալ սուբսիդավորում հատկացնել: