Ավստրալիայում ավազամրրիկի պատճառով երկինքը նարնջագույն է դարձել (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալիայի հարավարևելյան մասում ավազամրրիկի պատճառով երկինքը նարնջագույն է «ներկվել», գրում է BBC-ն:
Ըստ տեղական իշխանությունների՝ փոթորիկն առաջացել է ուժեղ քամիների հետևանքով, որոնք օդ են բարձրացնում փոշին ու հողը: Փոթորկի հետևանքով Սիդնեյում և այլ շրջաններում օդն առողջության համար վտանգավոր է դարձել:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հորդորել են մարդկանց՝ մասնավորապես ծերերին, երեխաներին և շնչառական խնդիրներ ունեցողներին, մնալ տանը: Չվերթները ժամանակավորապես դադարեցվել են:
Սա Սիդնեյում 2009-ից ի վեր ամենաուժեղ ավազամրրիկն է: